18:08
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԴԱ ԱՌԱՍՊԵԼ Է ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2013-07-09 11:45

«Դե Ֆակտո» 24 (2008թ.)

ՎԱՅԵԼԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

ԴԱ ԱՌԱՍՊԵԼ Է ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարոն Դերձյան, մեր վերջին հարցազրույցից հետո տեսնում ենք, որ Հալզ Զիմմիոս ընկերությունը արդեն իսկ հանդես է գալիս Հայաստանում հստակ առաջարկներով։ Ինչ առաջարկ ունեք այսօր մեր գործարարների համար։

Այսօր մենք Ադրիատիկ ծովի ափին` Իտալիայում, ունենք Էքսքլյուզիվ բնակարաններ արդեն նոր էլիտար բնակարանային համալիր <<Մարկոնի 2>>-ում։ Բնակարանները լիովին կահավորված են իտալական կահույք արտադրող ընկերությունների կահույքով, բյուրեղապակյա մոնիտորներով, ժամանակակից կենցաղային տեխնիկայով, որը նույնպես իտալական արտադրության է, ինչպես նաև արբանյակային և ինտերնետային գերարագ կապի միջոցներով։

Նոր բնակարանային համալիրում ընդամենը 19 բնակարան կա /70-120 քմ մակերեսով/, համալիրն ունի սեփական մեծ զբոսայգի, խաղահրապարակ, լողավազան, թենիսի դաշտեր, առևտրային և սպասարկման սրահներ։ Համալիրը ապահովված է անվտանգության միասնական համակարգով, իսկ յուրաքանչյուր բնակարանի համար նախատեսված է 1 ավտոկայանատեղի և 1 ավտոտնակ, որտեղ իր սեփականատիրոջն է սպսաում 2008թ. լիովին նոր ավտոմեքենան /FIAT PUNTO GRANDE կամ MERCEDES SMART/։

Սեփականությունը ձեռք բերելու համար Դուք ինչ գործառույթներ եք իրականացնում և ինչ ծառայություններ եք մատուցում հաճախորդին

Ընկերության շեմը մուտք գործելուց սկսած, մեր հաճախորդի համար մենք կազմակերպում և իրականացնում ենք հետևյալ գործառույթները` ձևակերպում ենք բիզնես վիզաները, անձամբ ուղեկցում ենք  Իտալիա, ապահովում ենք թարգմանությունը ողջ այցի ընթացքում, իրականացնում ենք անվճար իրավական, հարկային և գույքահարկային խորհրդատվություն, կազմակերպում ենք համապատասխան բոլոր բանկային փոխանցումները և մուծումները, ինչպես նաև առքուվաճառքի պայմանագրի կնքումը նոտարական վավերացումով և սեփականության իրավունքի պետգրանցումը։ Այս բոլոր ծառայությունները մենք իրականացնում ենք անվճար։

Ինչ այլ ծառայություններ եք Դուք կազմակերպում և իրականացնում

Բացի վերոհիշյալ ծառայություններից, իրականացնում ենք նաև գործող բիզնեսի ձեռքբերում /առևտրային սրահներ, հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ և այլն/, մասնակի կամ ամբողջական գույքահարկային, բրենդային կամ ոչ բրենդային հավատարմագրային կառավարման, վարձակալության ծառայություններ, եվրոպական ընկերությունների հիմնադրում, օտարերկրյա ներդրողի հարկային կոդի գրանցում, բանկային հաշիվների բացում և այլն։

Բացի Իտալիայից, Հալզ Զիմմիոս ընկերությունը որ երկրներում ունի նույնատիպ առաջարկներ

Մենք այսօր ունենք առաջարկներ Իսպանիայում` Միջերկրական ծովի ափին, Բուլղարիայում` Սև ծովի ափին և Կիպրոսում։ Շուտով կունենանք հստակ լավ առաջարկներ նաև Ֆրանսիայում։

Ինչ խորհուրդ կտայիք մեր քաղաքացիներին

Բազմաթիվ հաճախորդներ ունենք, որոնք առաջին անգամ մեր գրասենյակ այցելելով, բավականին մտահոգված էին, թե ինչպես կարելի է ունենալ սեփականություն Իտալիայում կամ Իսպանիայում և չանհանգստանալ գույքի պահպանման, անվտանգության, երկիր մուտք գործելու, սեփականության իրավունքի անձեռնմխելոիության և այլ հարցերով։ Նախ հենց ամենասկզբում նշեմ, որ Իտալիայում բոլոր խնդիրները համակարգված են, Ձեր սեփականությունը պաշտպանված է եվրոպական օրենսդրությամբ, տվյալ երկրի սահմանադրությամբ, Ձեր գույքը ապահովագրված է ցանկացած տեսակի աղետներից և ոտնձգություններից։  Ոչ ոք չի կարող Ձեզ խոչընդոտել օգտվելու ժառանգելու, վաճառելու, վարձակալելու և նվիրատվություն անելու Ձեր  իրավունքից, և ամենակարևորը, որ Դուք ունենալով սեփականություն այդ երկրում, որևէ դժվարություն չեք ունենա այդ երկիր մուտք գործելու համար։ Իսկ մնացած հարցերում, մենք կլուծենք Ձեր բոլոր խնդիրները։ Կուզեի ավելացնել նաև, որ մենք միջնորդավճարներ չենք գանձում և միջնորդ չենք, իսկ առաջարկվող բնակարանները լիովին նոր են, դեռևս չբնակեցված։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...