08:42
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- ԳԼԱՁՈՐԸ ԻՄ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԺԱՌԱՆԳՆ Է…

2013-07-06 11:24

«Դե Ֆակտո» 11 (2007թ.)

  Գլաձոր  կառավարման համալսարանն  առաջինն է  մասնավոր բուհական   համակարգում, որին այս տարի կառավարության որոշմամբ հնարավորություն է տրվել  պետական բուհերի հետ միասին ընդգրկվել կենտրոնացված ընդունելության քննությունների  համակարգում։

   - Դաբնականաբարմեծ քայլ է մեզ համար, որովհետև կարծես թե կառավարության կողմից փորձ է արվում ամբողջապես հավասարության նշան դնել կրթական համակարգի սուբյեկտների միջև։  Կարծում եմ` սա  Գլաձոր համալսա-րանի ամենամեծ նվաճումներից մեկն է,- նշեց Գլաձոր  համալսարանի ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը։

Պետական բուհի կարգավիճակով կենտրոնացված քննություններին մասնակցելու իրավունքը տրվել է Գլաձորին,  սակայն ռեկտորի խոսքով` դրա կողքին կա մի փոքրիկ բայց, որը  պետության կողմից չի իրականացվել։ Ճիշտ է` Գլաձորին  տրվել են պետպատվերով տեղեր, սակայն  առանց տարկետման իրավունքի, որն իր բացասական հետևանքներն անպայման կունենա։ Դիմորդների մեծամասնությունը հիմնականում դիմում են պետական բուհեր նաև  տարկետման իրավունքից  օգտվելու համար։ Բայց անկախ ամեն ինչից, ռեկտորի գնահատմամբ, սա ողջունելի քայլ է, որը, իհարկե,  ճիշտ կլիներ, որ ամբողջական լիներ։

   - Դրանով միանգամից  հավասարության նշան կդրվեր պետական բուհերի և Գլաձոր-ի միջև ազատ մրցակցային հնարավորությունների  հավասարության տեսանկյունից,- ավելացրեց Ժ. Ջհանգիրյանը։

Կենտրոնացված քննություններին մասնակցելուն զուգեհեռ`  Գլաձոր  համալսարանը անցկացնելու է նաև  ինքնուրույն քննություններ, որն ամեն տարի կազմակերպվում է համալսարանում։ Բուհի ռեկտորը  համոզված չէ, թե կենտրոնացված քննությունների արդյունքում Գլաձոր  ընդունված դիմորդներն ավելի լավը կլինեն, քան իրենք են ընտրում։

   - Ես բոլոր ժամանակաշրջաններում  կենտրոնացված քննության համակարգին համաձայն չեմ եղել։ Կարծում եմ, որ բուհը պետք է ինքն իր կադրերին ընտրի և պատասխանատվություն կրի իր շրջանավարտների համար։ Կենտրոնացված քննությամբ ընտրված դիմորդների գնահատականները չեն արտացոլում նրանց գիտելիքները,- կարծում է Ժ. Ջհանգիրյանը։

Դեմ լինելով կենտրոացված քննություններ անցկացվելուն` այնուամենայնիվ, Գլաձորը  մասնակցելու է դրան։ Ժ. Ջհանգիրյանը դա պարզաբանում է նրանով, որ սա քայլ է պետության և հասարակության վերաբերմունքը փոխելու մասնավոր բուհ հասկացության նկատմամբ։

   - Անկախ ամեն ինչից, սա մի գործընթաց է, որի սկիզբը դրվել է և,  բնականաբար,  ակնկալում ենք, որ մեկ տարի հետո կստանանք մնացած բոլոր արտոնությունները,-ընդգծեց ռեկտորը։

Գլաձորի  ստեղծումով ռեկտոր Ջհանգիրյանի կյանքում պայքարի նոր փուլ է սկսվել։ Նրա խոսքերով այն դարձել է իր երրորդ ժառանգը, ամենաթանկ ժառանգը, որին նա ունեցել է  1990թ., երբ  48 տարեկան էր։

   - Այդ տարիքում ունեցած երեխան, որին դու  գիտակցված ձևով ես ունենում և հետո փորձում  նրան իմաստավորել, նրա տեղն ու դերը քո կյանքում դառնում է անփոխարինելի։ Այսօր  Գլաձորը  իմ կյանքի իմաստն է։ Ես ապրում եմ  Գլաձորով, - պատմում է ռեկտորը։

Իր ծննդյան օրվանից, ռեկտորի խոսքով, 17 տարի իրենք պայքարում են`   ասելու, որ իրենք ապօրինի ժառանգ չեն, որ  իրենք կոչված են ապացուցելու, որ առանց պետական հովանավորության, կարելի է ստեղծել բուհ, որն իր արժանի տեղը կարող է գտնել ՀՀ կրթական համակարգում և ի վիճակի է տալ ժամանակի պահանջները բավարարող մասնագետներ։ 

Գլաձոր  համալսարանն անցյալ տարվանից ստեղծել է նաև Գլաձոր  միջնակարգ դպրոցը, որտեղ կարող էին ընդունվել  9-րդ դասարանի աշակերտները։ Սակայն մեկ տարի անց պարզ դարձավ, որ դժվար է այդքան կարճ ժամանակում նախատեսված կրթական բարձր մակարդակով շրջանավարտներ տալ։ Այս տարվանից սկսած`  դպրոց կարող են ընդունվել 5-րդ դասարանի աշակերտները։ 

   - Մենք դպրոց ստեղծեցինք` ունենալով որոշակի նպատակ։ Մենք ուզում ենք  վերականգնել մեր վաղեմի դպրոցի բարի համբավը։ Այն դպրոցի համբավը,  որը ես ու ինձ նման շատ մարդիկ գիտեն։ Պետք է տալ այնպիսի կրթություն, որ աշակերտը  կարիք չունենա անհատական պարապմունքների հաճախել բուհ ընդունվելու համար։ Մենք ուզում ենք վերականգնել այն մաքրությունը,  որը կար դպրոցում մեր ժամանակ։

Դեռևս  1993թ.  է Ժ.Ջհանգիրյանը ցանկացել ստեղծել նմանատիպ դպրոց-քոլեջ-համալսարան համալիր, սակայն անհրաժեշտ պայմաններ չեն եղել։ Այսօր արդեն դրանք կան։

Ռեկտորը նաև ուսանողների հանգիստը կազմակերպելու համար նպատակ ունի Սևանում կառուցել հանգստյան գոտի` Գլաձոր  համալիր, որտեղ կարող են հանգստանալ Գլաձորի  ուսանողներն ու ամբողջ անձնակազմը։

        Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...